Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրենքով կխստացվի դեղերի հաշվառումն ու տրամադրումը. Առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ այս տարի երկրորդ ընթերցմամբ կընդունվի «Դեղերի մասին» օրենքը, որն ընդգրկում է ամբողջ շղթան՝ դեղերի ստեղծումից մինչև հիվանդին, շահառուին հասնելը և կիրառման ձևը:
«Կարծում եմ, որ դեղերի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները համապարփակ կարտացոլվեն նոր օրենքով»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է կեղծ դեղերի առումով քրեական պատասխանատվության ենթարկելուն, Արմեն Մուրադյանն ասաց, որ նման մոտեցումներ կան տարբեր երկրներում և Հայաստանում նույնպես դա քննարկվելու է:
«Վարչական տարբեր լծակներ կան, որոնք առայժմ չեն կիրառվել և նոր օրենքով բավականին խստացվելու է և դեղերի հաշվառումը, և տրամադրումը և դուրսգրումը: Այս բոլոր օղակները այդ մեծ շղթայում պետք է ունենան վարչական լուրջ վերահսկողություն և կարծում եմ, որ խնդիրների մեծամասնությունը հնարավոր կլինի լուծել նոր օրենքի շրջանակներում»,- նշեց Արմեն Մուրադյանը: