ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար վերցված վարկային համաձայնագիրն առևտրային գաղտնիք է պարունակում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 19/02/2016

ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար վերցված վարկային համաձայնագիրն առևտրային գաղտնիք է պարունակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում, մեղմ ասած, տարօրինակ որոշում է ընդունել` թույլատրեց Համաշխարհային բանկից վարկ վերցնել, որպեսզի դրանով մարվի  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլէներգիա արտադրողների նկատմամբ կուտակած պարտքերը: Այսինքն՝ կրկին ՀԷՑ-ի պարտքերը մարում են հարկատուների և սպառողների հաշվին: Բայց ուշագրավն այն է, որ կառավարությունը երեկ այդպես էլ չհրապարակեց վարկային համաձայնագիրը, և անհայտ մնաց, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից փորձել է պարզել, թե վարկային համաձայնագիրը և կառավարության որոշումը ինչու չեն հրապարակվում, թերթին պատասխանել են, որ վարկը վերցվում է ՀԷՑ-ի  «առողջացման ծրագիրը իրականացնելու համար: Իր (փաստաթղթի) մեջ առևտրային գաղտնիք է պարունակում» իսկ որոշման նախագիծն աշխատանքային խմբի կողմից ամբողջական տեսքի կբերվի 3-օրյա ժամկետում, որից հետո այն կհրապարակվի:

Placeholder
ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար վերցված վարկային համաձայնագիրն առևտրային գաղտնիք է պարունակում. «Ժողովուրդ»