ԿԳ աշխատակազմի նոր ղեկավարի անունը հայտնի է. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:57 19/02/2016
Հայաստան

ԿԳ աշխատակազմի նոր ղեկավարի անունը հայտնի է. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, ըստ լուրերի, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվող նախարարություններից մեկը լինելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՀՅԴ քվոտայով Լևոն Մկրտչյանը կնշանակվի ՀՀ ԿԳ նախարար, այդ գերատեսչության նոր աշխատակազմի ղեկավար կդառնա ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:

Վերջինս  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր հնարավոր նշանակման մասին լուրերի առնչությամբ ասել է. «Ոչ առաջարկ եմ ստացել և ոչ էլ այսօրվա վիճակով նման մտադրություն ունեմ»: Այն հարցին, թե երբ առաջարկ ստանա, ինչպես կվարվի, Հովհաննիսյանը չի ցանկացել պատասխանել:

Նշենք, որ մինչև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն նշանակվելը, Գ. Հովհաննիսյանը մոտ տասը տարի աշխատել է ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանի հետ, սկզբում նախարարությունում, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես պրոռեկտոր:

Placeholder
ԿԳ աշխատակազմի նոր ղեկավարի անունը հայտնի է. «Ժողովուրդ»