Վաղինակ Շուշանյանն ուզում է Սպիտակի քաղաքապետ դառնալ. «Հրապարակ»
Օրվա թեմա
09:43 19/02/2016
Հայաստան

Վաղինակ Շուշանյանն ուզում է Սպիտակի քաղաքապետ դառնալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ապրիլի 17-ին  Սպիտակում քաղաքապետի ընտրություններին հնարավոր է առաջադրվի նաև ակտիվիստ, Բաղրամյանի դեպքերի մասնակից Վաղինակ Շուշանյանը: «Համաքաղաքացիներիս կողմից բազում անգամ առաջարկ եմ ստացել դնել թեկնածություն՝ քաղաքապետ դառնալու համար: Երկար ժամանակ է, որ ծրագրեր ունեմ՝ կապված Սպիտակի կենսական և տնտեսական զարգացման հետ: Կարծում եմ՝ այդ հաստիքը կօգնի իրագործել ծրագրերս, սակայն կցանկանայի լսել նաև կարծիքներ հնարավոր ռիսկերի ու խնդիրների վերաբերյալ..․»,- գրել է Շուշանյանը, նշելով, որ որոշումը վերջնական չէ»:

«Հրապարակ»-ի հարցին՝ ինչից է դա կախված, Շուշանյանը պատասխանել է. «Նախ պիտի գնամ Սպիտակ, տեղում զգամ իրավիճակը և հավանական շանսերը»: 

«Սպիտակում առաջադրվելու է գործող քաղաքապետը՝ Գագիկ Սահակյանը, իսկ տարածքը «նայող» ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը կարծես թե որոշել է աջակցել Լոռու ներկայիս փոխմարզպետ, նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանին»,-տեղեկացնում է թերթը:

Placeholder