ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի հարաբերությունները սրվել են. ՀԺ
Օրվա մամուլ
09:19 20/02/2016
Հայաստան

ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի հարաբերությունները սրվել են. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ բավականին սրված են ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի՝ վարչապետ  Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի  ու կապի  նախարար  Գագիկ Բեգլարյանի  և պատգամավոր Մհեր  Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի հարաբերությունները:

«Խնդիրը 2017թ. Երևան քաղաքապետի  ընտրություններն են:  Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ Բեգլարյանը ցանկանում է հետ գալ իր նախկին պաշտոնին, Աբրահամյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դարձնել Արտաշատի քաղաքապետ իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին:  Իր որդու՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանի  համար նույն  մտադրություններն ունի նաև  Սեդրակյանը: Այս երեք պաշտոնյաները տեղյակ են միմյանց այդ նպատակների մասին, և երեքն էլ սկսել են այդ ուղղությամբ աշխատել՝ միաժամանակ խանգարելով մրցակիցներին»,-հավելել է թերթը:

Placeholder
ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի հարաբերությունները սրվել են. ՀԺ