ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. ՀԺ
Օրվա մամուլ
09:38 20/02/2016
Հայաստան

ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. ՀԺ

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա  փոխարեն որոշվել է խորհրդարան բերել  ԱԺ նախկին  պատգամավոր Ռուզան Առաքելյանին  ՀՅԴ համամասնական ցուցակի  հաջորդ թեկնածուն, սակայն, 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն է, որը սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին է և «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը: Ռուզան Առաքելյանը 11-րդն է. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

ՀՅԴ-ամերձշրջանակների փոխանցմամբ՝ Կ. Շախմուրադյանը չի ցանկանում  մանդատը  զիջել որևէ մեկին:  Դեռևս 2012թ. խորհրդարանական  ընտրությունների ժամանակ, երբ համամասնական ցուցակներ էին ձևավորում, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շախմուրադյանը կլորիկ գումար է տվել ՀՅԴ վերնախավին՝ անցողիկ հորիզոնականում հայտնվելու համար:  Սակայն ՀՅԴ-ն ԱԺ բերեց  մեկ այլ գործարարի Միքայել Մանուկյանին: Խոսվում էր, որ այդ պատճառով  Շախմուրադյանի ու ՀՅԴ-ի միջև  վիճաբանություն է եղել:  Եվ հիմա, երբ մանդատի հերթն իրեն է հասել, գործարարը չի ցանկանում հրաժարվել:

Placeholder
ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. ՀԺ