Գ. Մարգարյանի գործով Հայաստանը երրորդ կողմ հանդես գալու բոլոր հիմքերն ունի. Լ. Ալավերդյան
Իրավունք
12:00 20/02/2016
Հայաստան

Գ. Մարգարյանի գործով Հայաստանը երրորդ կողմ հանդես գալու բոլոր հիմքերն ունի. Լ. Ալավերդյան

«Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործով Հայաստանի երրորդ կողմը հանդես գալն ուղղակի անհրաժշտություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով որ դրա համար մեր երկիրն ունի բոլոր հիմքերը:

«Վերջին կես տարում այս ոլորտին առնչվող խնդիրներին ՄԻԵԴ-ն անդրադարձել է չորս հինգ անգամ: Գուրգեն Մարգարյանի հարցով, թե ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի որոշումը, կանխատեսել չի կարելի, բայց դրա համար մեծ նշանակություն կունենա նաև Հայաստանի  կատարած աշխատանքները»:

Ալավերդյանի խոսքով՝ Ադրբեջանի դրսևորումները շատ նման են Դահիշի կամ ԻՊ-ի դրսևորումներին՝ բացահայտ արհամարհանք օրենքի նկատմամբ. «Ադրբեջանն իրեն հակադրում է մարդու և միջագային բոլոր իրավունքներին, քաղաքակիրթ արժեքներին, ինչի մասին խոսում է իրենց քաղաքականությունը»:

Ասուլիսին ներկա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով էլ, հայատացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է դարձել, դրա մասին են վկայում Սաֆարովի հերոսացումը, երկու դիվերսանտներին բակարան նվիրելը:

«Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը իրավիճակ է փոխել, և այդ  պահը դարձել է շրջադարձային՝ բանակցային գործընթացի կանգ առնելու համար»,-նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Գուրգեն Մարգարյանի գործին՝ նա նշեց, որ չնայած Սաֆարովն ազատության մեջ է, բայց իրավական տեսանկյունից առաջ քայլեր եղել են. «Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրության առջև պետք է պատասխան տան, թե ինչպես են հերոսացրել հանցագործին»:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ միջազգային հանրությունը չի ուզում թաթախվել ադրբեջանական քարոզչության մեջ և ուզում են հարցը լուծել քաղաքական հարթության վրա:

«Հայկական կողմն իրավականից զատ, ճիշտ ժամանակն է, որ ուշադրություն դարձնի քարոզչականին և միջազգային հանրությանը ցույց տա, թե ինչ է ուզում անել Ադրբեջանը»,-հավելեց քաղաքագետը:

Placeholder
Գ. Մարգարյանի գործով Հայաստանը երրորդ կողմ հանդես գալու բոլոր հիմքերն ունի. Լ. Ալավերդյան