Հարավաֆրիկյան հանրապետությունում արձանագրվել է Զիկայի առաջին դեպքը
Աշխարհում
16:09 20/02/2016
Աշխարհ

Հարավաֆրիկյան հանրապետությունում արձանագրվել է Զիկայի առաջին դեպքը

Զիկա վիրուսի առաջին դեպքն է գրանցվել Հարավաֆրիկյան հանրապետությունում: Գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդիի հայտարարությանը:

«Ձեռնարկատերը տենդով և մաշկի ցանով ժամանել է Հարավաֆրիկյան հանրապետություն չորս օր առաջ՝ Կոլումբիայից: Այժմ նա ամբողջովին առողջ է»,-հայտնել է նա:

Աղբյուրը գրում է, որ առաջին անգամ Զիկա տենդը հայտնաբերվել է 1947 թ-ին՝ Ուգանդայում, մինչև վերջերս վիրուսը համարվում էր անվնաս մարդկանց համար: Սակայն մարդկանց փոխանցման առաջին դեպքերը արձանագրվել են 2014 թվականի հունվարին՝ 33 երկրներում: Այժմ այն շարունակվում է տարածվել, նշում են Առոջղապահության համաշխարհային կազմակերպությունից:

Placeholder