Ներկայացվեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի հագուստների հավաքածուն
Հասարակություն
11:12 20/02/2016
Հայաստան

Ներկայացվեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի հագուստների հավաքածուն

Հայկական գորգի քարոզ հագուստի միջոցով: Նախաձեռնության հեղինակը Տերյան մշակութային կենտրոնն է: Նրանք  ստեղծել են ժամանակակից, արդի ձևածքներով, կրելի հագուստների իրենց հավաքածուն՝ կիրառելով հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ:

Ուսումնասիրությունների համաձայն, վերջին տարիներին էթնիկ մշակույթները հայտնվել են համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների ուշադրության կենտրոնում:  Հայ մոդելավորողները փորձել են հետ չմնալ միջազգային թրենդից:

Նախօրեին «Մեգերյան» կարպետի ցուցասրահում կազմակերպվել  էր այդ հագուստների հավաքածուի ցուցադրությունը՝ «Անցյալի ապագա» խորագրով:

Placeholder
Ներկայացվեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի հագուստների հավաքածուն