Ուկրաինան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Ջամալան` ղրիմի թաթարների մասին երգով
Մշակույթ
10:27 22/02/2016
Աշխարհ

Ուկրաինան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Ջամալան` ղրիմի թաթարների մասին երգով

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում  Ուկրաինան ներկայացնելու է 32-ամյա երգչուհի Սուսանա Ջամալադինովան, ով հանդես է գալիս Ջամալա  կեղծանունով: Նա ղրիմ-թաթարական ծագում ունի: Այս մասին գրում է Ռիա նովոստին

Ջամալան ազգային ընտրական փուլը հաղթել է «1944» երգով, որը Ստալինի ժամանակ Ղրիմի թաթարների արտաքսման մասին է: Երգչուհին գրել է այս երգը հատուկ մրցույթի համար իր մեծ տատի պատմություններից ազդված:

«Այդ սարսափելի տարին փոխել է շատ փխրուն մի կնոջ՝ իմ մեծ տատի կյանքը: Նրա կյանքը դրանից հետո երբևէ չի եղել նախկինի պես»,- ասել է Ջամալին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով:

Placeholder
Ուկրաինան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Ջամալան` ղրիմի թաթարների մասին երգով