Դավութօղլու. Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը բարդ ժամանակներ է ապրում
Տնտեսություն
17:21 22/02/2016
Հայաստան

Դավութօղլու. Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը բարդ ժամանակներ է ապրում

Թուրքիայի տուրիստական ոլորտը բարդ ժամանակներ է ապրում: Նման հրապարակային խոստովանություն է արել այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ոլորտում գործող ընկերություններին աջակցելու համար 85 մլն դոլար ներդնել:

Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն, ավելացնելով, որ  Թուրքիայում իրավիճակը կտրուկ փոխվել է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից հետո, ինչին նախորդել էր ռուսական СУ-24-ի ոչնչացումը:

Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց  Թուրքիայի նկատմամբ, որի շրջանակում տուրօպերատորներին խորհուրդ տվեց  ռուս զբոսաշրջիկներին չուղարկել Թուրքիա:

Թուրքիայում բազմաթիվ ահաբեկչություններից հետևանքով այդ երկիր հանգստանալ մեկնելուց հրաժարվեցին նար եվրոպացի զբոսաշրջիկները:  2015-ից գերմանացի ու բրիտանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է համապատասխանաբար 16 և 14 տոկոսով:
 

Placeholder
Դավութօղլու. Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը բարդ ժամանակներ է ապրում