Առողջապահության նախարարը Սասունյանի հետ քննարկել է բժշկական սարքերի ներկրմանը վերաբերող հարցեր
Առողջություն
15:41 23/02/2016
Հայաստան

Առողջապահության նախարարը Սասունյանի հետ քննարկել է բժշկական սարքերի ներկրմանը վերաբերող հարցեր

Իրականացված աշխատանքը չի կրում դրվագային բնույթ, այլ համակարգված հսկայական գործընթաց է.  շնորհակալություն հայտնելով բարերարին առողջապահական համակարգի արդիակացման և ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված երկարամյա աշխատանքի համար, ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին։

Հանդիպման մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ նախարարը շեշտել է, որ բժշկական սարքավորումների բաշխման գործընթացում առաջնահերթությունը տրվում է մարզային և ՀՀ ԱՆ ենթակայության բժշկական հաստատություններին, իսկ Հարութ Սասունյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս շարունակել համագործակցել զարգացման հստակ ծրագրերով:

«Որակյալ սարքավորումների մի խմբաքանակ էլ նախորդ տարվա վերջին բաշխվել է հայաստանյան բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 2015թ. գարնանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում ձեռք բերած պայմանավորվածության շնորհիվ:

Անդրադարձ է կատարվել նաև Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված և Հայաստանի և ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին հատկացված թանկարժեք հակաուռուցքային դեղերին»,-հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Placeholder
Առողջապահության նախարարը Սասունյանի հետ քննարկել է բժշկական սարքերի ներկրմանը վերաբերող հարցեր