Բաբայանը Նաիրա Զոհրաբյանի պահանջով է  հրաժարվել խոսնակի պարտականություններից. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:53 23/02/2016

Բաբայանը Նաիրա Զոհրաբյանի պահանջով է հրաժարվել խոսնակի պարտականություններից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը նախորդ համարում անդրադարձել էր  ԲՀԿ-ի ներքին  հակասությունների թեմային՝ հայտնելով, որ կուսակցությունում կա երկու թև՝ Նաիրա Զոհրաբյանի և Աբրահամ Մանուկյանի: Մանուկյանի թիմը կողմնակից է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս դառնա, և սաբոտաժ է անում, իսկ Զոհրաբյանը դեմ է, քանի որ ԲՀԿ-ին ուղղակի առաջարկ չի եղել: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  ասել էր, թե հակասություններ չկան, պարզապես ԲՀԿ-ում կան տարբեր կարծիքներ, ինչը նորմալ է: Սակայն երեկ այս հակասություններն արդեն  արտահայտվեցին ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանի հրաժարականով:

Վերջինս իր քայլի պատճառներն այդպես էլ չցանկացավ մեկնաբանել, բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Զոհրաբյանի պահանջի պատճառով է իր պարտականությունները վայր դրել, քանի որ մշտապես արտահայտել է անձնական տեսակետ՝ մոռանալով իր կուսակցական կարգավիճակը: 

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձել է Մանուկյանից ևս  մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասել է, թե երկրում չէ, հրաժարականի մասին տեղյակ է, բայց  պատճառները չգիտի:

Placeholder
Բաբայանը Նաիրա Զոհրաբյանի պահանջով է հրաժարվել խոսնակի պարտականություններից. «Ժողովուրդ»