Ուկրաինայում հայտարարել են գրիպի համաճարակի ավարտի մասին
Աշխարհում
19:06 23/02/2016
Աշխարհ

Ուկրաինայում հայտարարել են գրիպի համաճարակի ավարտի մասին

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է գրիպի համաճարակի ավարտի մասին: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Մեզ մոտ լավ նորություն կա, գրիպի համաճարակն ավարտվել է: Իրավիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ ոչ մի մարզում տեմպերը չեն գերազանցում համաճարակի շեմը»,-հայտարարել է Սանիտարահամաճարակային ծառայության պետ Սվյատոսլավ Պրոտասը:

Նրա տվյալներով՝ գրիպի համաճարակը Ուկրաինայում տևել է չորս շաբաթ և խլել 329 մարդու կյանք:
Սրա հետ մեկտեղ, նա նշել է, որ որոշ շրջաններում պահպանվում է հիվանդության բարձր մակարդակը: Մասնավորապես Ուկրաինայի 56 ուսումնական հաստատություններում մինչև հիմա դասապրոցեսները չեն վերսկսվել:


 

Placeholder
Ուկրաինայում հայտարարել են գրիպի համաճարակի ավարտի մասին