«Wikileaks»-ը գաղտազերծում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումները
Քաղաքական
13:21 23/02/2016
Աշխարհ

«Wikileaks»-ը գաղտազերծում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումները

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսում էր մի շարք միջազգային առաջնորդների: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին նշվում է «Wikileaks»-ի կողմից նախօրեին հրապարակված փաստաթղթերում:

Աղբյուրի փոխանցմամբ` հրապարակման նախաբանում կայքը նշում է, որ գործակալությունը գաղտնալսել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Գերմանիայի կանցեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախկին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի առանձնազրույցները: Գաղտնալսվել են Ֆրանսիաի նախկին նախագահ Նիկոլա Սարգկոզիի, Անգելա Մերկելի և Բերլուսկոնիի զրույցները:

Բացի դրանից`գաղտնալսվել են ԵՄ առևտրի նախարարներին՝ Ճապոնիայի իրենց գործընկերոջ հետ բանակցությունները, որոնք վերաբերում էին Առևտրի միջազգային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակին:

«Wikileaks»-ի փոխանցմամբ, Անգելա Մերկելի և Պան Գի Մունի զրույցի ժամանակ արծարծվել է կլիմայի փոփոխության հարցեր:

Ի հերթին Բենյամին Նեթանյահուն Սիլվիո Բերլուսկոնիին խնդրել է աջակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ երկխոսության հաստատման գործում: Նիկոլա Սարկոզին Բերլուսկոնիի հետ առանձնազրույցում վերջինիս զգուշացրել է Իտալիայի տնտեսության աղետալի վիճակի մասին:

Նշվում է, որ հրապարակված որոշ փաստաթղթեր ունեն կայքի կողմից երբևէ հրապարակված նյութերի շարքում գաղտնիության ամենաբարձր աստիճանը:

Placeholder
«Wikileaks»-ը գաղտազերծում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումները