Կրթության և գիտության նոր նախարարն է Լևոն Մկրտչյանը
Կրթություն, գիտություն
20:03 24/02/2016
Հայաստան

Կրթության և գիտության նոր նախարարն է Լևոն Մկրտչյանը

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից»:

Նախագահի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Լևոն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար»:

Placeholder
Կրթության և գիտության նոր նախարարն է Լևոն Մկրտչյանը