Կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժի. Արմեն Աշոտյան
Քաղաքական
17:24 24/02/2016
Հայաստան

Կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժի. Արմեն Աշոտյան

«Ես վստահ եմ, որ Լևոն Մկրտչյանը կկարողանա շարունակել իմ աշխատանքը:  Կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ այսօր նախատեսված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրումը, որից հետո կրթության և գիտության նախարարությունը տրվելու է Դաշնակցականներին: 

Ա.Աշոտյանը նաև ասաց, որ լրագրողներն իրեն կկարոտեն, բայց ոչ երկար: Պատասխանելով հարցին, թե որտե՞ղ  է լինելու Աշոտյանի նոր աշխատավայրը, նա ասաց, որ պետք է սպասել. «Համբերեք, շուտով»։

 

Placeholder
Կրթության ոլորտը Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքում չի տուժի. Արմեն Աշոտյան