Վերածնված ՕԵԿ-ը ցանկանում է դառնալ ԱԺ երկրորդ ուժը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:18 24/02/2016
Հայաստան

Վերածնված ՕԵԿ-ը ցանկանում է դառնալ ԱԺ երկրորդ ուժը. «Հրապարակ»

«Հայկական վերածննդի» վերածված ՕԵԿ-ն առաջիկա մի քանի ամիսներին ուզում է ֆուրոր անել, որովհետև ցանկանում է դառնալ ԱԺ երկրորդ ուժը` իշխանական տանդեմից հետո, և, բացի նրանից, որ իրեն է միացրել հարյուրից ավելի մանր կուսակցություններ ու կազմակերպություններ, զուգահեռաբար երիտասարդների, դրսում կրթված «նանո» տղերքի գունդ է ստեղծում, որպեսզի վերջիններս «քյալլա» տան ՀՀԿ-ական ջահելների հետ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, «Հայկական վերածննդին» են անդամագրվել նաև հայտնի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, իրավաբան Տիգրան Սարգսյանը, քաղաքագետ Էդգար Առաքելյանը, բժիշկ Ավետիս Ավետիսյանը, որոնք էլ ինչ-որ  մի փուլից կդառնան ՕԵԿ-ի մատյան գունդը: Ի դեպ, ՕԵԿ համագումարը ռուսական «Ռոսիա-24»-ի եթերում է հայտնվել: Ըստ ոմանց` ՕԵԿ-ը փորձում է լրացնել բաց մնացած ռուսական ուղղվածության ընդդիմադիր դաշտը`  խաղարկելով նաև իր ԵԺԿ անդամ լինելու հանգամանքը, մանավանդ, որ ինչ-որ մի փուլից «Վերածննդին» կմիանա նաև Արա Աբրահամյանը: 

Placeholder
Վերածնված ՕԵԿ-ը ցանկանում է դառնալ ԱԺ երկրորդ ուժը. «Հրապարակ»