Արթուր Բաղդասարյանի ելույթի տեքստն անհետացել էր. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:28 25/02/2016
Հայաստան

Արթուր Բաղդասարյանի ելույթի տեքստն անհետացել էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել է գրավոր ելույթ ունենալ, սակայն կարևոր պահին թուղթը կորել է: Ելույթի տեքստը գտնելու փորձերն անցել են ապարդյուն. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը չեն կարողացել գտնել այն: Արդյունքում Արթուր Բաղդասարյանը ստիպված է եղել բանավոր ելույթ ունենալ, կամ այլ կերպ ասած՝ իմպրովիզացիա անել:

Թերթը տեղի ունեցածի վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանից, ով հաստատել է լուրը:

Placeholder
Արթուր Բաղդասարյանի ելույթի տեքստն անհետացել էր. «Ժողովուրդ»