«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ». Դավիթ Լոքյան
Քաղաքական
14:21 25/02/2016
Հայաստան

«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ». Դավիթ Լոքյան

«Կարծում եմ, որ բոլոր հարցերը, որոնք դուք բարձրացնում եք, ժամանակի մեջ կկարգավորվեն, և ես չեմ տեսնում այդպիսի պրոբլեմներ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավաման և զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը՝  պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, այլ մարզպետների հետ, որոնք շարունակաբար հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվում տարբեր պատմությունների շրջանակներում:

«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի կարողանանք մեր պետությունում այն բազմաթիվ հարցերը, որոնք կան ձևավորված, բազմաթիվ դժվարությունները, որոնք այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,-ընդգծեց Դավիթ Լոքյանը:

Placeholder
«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ». Դավիթ Լոքյան