ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները թաքցնելը գնալով  ավելի է դժվարանում. «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:22 25/02/2016
Հայաստան

ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները թաքցնելը գնալով ավելի է դժվարանում. «168 Ժամ»

«168 Ժամ»-ում կարդում ենք.

«ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը երեկ պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված Եվրասիական տնտեսական միության  երկրներից ավտոմեքենա ներմուծելու ժամանակ  վճարվող  ԱԱՀ-ի հետ: Հիշեցնենք, որ ԵՏՄ նախարար Տատյանա Վոլովայան  հայտարարել էր, թե Ռուսաստանից Հայաստան  ավտոմեքենաներ ներմուծելիս՝ Հայաստանը 20% ԱԱՀ է գանձում, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ դա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին:  Վախթանգ Միրումյանը  երեկ, կարծես թե,  վերջակետ է դրել  այս թնջուկին: Նա հայտարարել է, որ գործող իրավական դաշտի  պայմաններում  ԵՏՄ երկրներից  ավտոմեքենա ներմուծելու դեպքում ՀՀ-ում վճարվում է ԱԱՀ: Սակայն, նրա տեղեկացմամբ, 2017թ. Հունվարի 1-ից  արդեն ԵՏՄ երկրներից ավտոմեքենա  ներմուծելու դեպքում  ԱԱՀ չի վճարվի  հարկային մարմնին, քանի որ մինչև  2017թ. Հունվարի  1-ն անցումային  ժամանակաշրջան է սահմանվել:  Թվում է՝ հարցը սրանով փակվեց,  սակայն դրա տակ կար  ավելի խորը շերտ: Այն է՝ ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները, որոնք թաքցնելը գնալով  դառնում է ավելի դժվար»:

Placeholder
ԵՏՄ անդամակցությունից բխող խնդիրները թաքցնելը գնալով ավելի է դժվարանում. «168 Ժամ»