Խոսրով Հարությունյանի որդին՝ արտաքին գործերի փոխնախարար. ՀԺ
Օրվա մամուլ
09:40 26/02/2016
Հայաստան

Խոսրով Հարությունյանի որդին՝ արտաքին գործերի փոխնախարար. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս  ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար:

Թերթը հիշեցնում է, որ փետրվարի 19-ին  Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագիտական  կորպուսի ներկայացուցիչների  հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել  և մոտ ժամանակներս ՀՀ ԱԳՆ-ում կունենանք նախարարի տեղակալ, որը հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով:  

Placeholder
Խոսրով Հարությունյանի որդին՝ արտաքին գործերի փոխնախարար. ՀԺ