Լևոն Մկրտչյան. Սա անթույլատրելի է
Կրթություն, գիտություն
14:50 26/02/2016
Հայաստան

Լևոն Մկրտչյան. Սա անթույլատրելի է

«Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել: Սա անթույլատրելի է»,- հրավիրած առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը նշել է. «Խնդիր ունենք նաև մագիստրատուրայում, մասնավորապես, պետք է հստակեցնենք ինչով են տարբերվում բակալավրի և մագիտրոսի կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը»:

Նա  ընդգծել է որպես ԵՊՀ դասախոս անձամբ է զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա:

Placeholder