Լևոն Մկրտչյան. Աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը
Կրթություն, գիտություն
15:39 26/02/2016
Հայաստան

Լևոն Մկրտչյան. Աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը

«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման  ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: ԿԳ նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուների ներկայությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա նշել է, որ Հանրապետության Նախագահի  վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ են դրվել առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում:

«Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը:

«Դժվարությամբ  իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել,  ժամանակն է, որ մտածենք   բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մա սին: Կրթական  հիմնական  բարեփոխումները եղել են  համապատասխանության և որակի ծրագրեր: Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք  տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության  որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք  և համատեղ ջանքեր է  պահանջում:
 

Placeholder