Արթուր Աբրահամը պատրաստ է մենամարտել Ֆյոդոր Չուդինովի հետ
Սպորտ
15:00 26/02/2016
Աշխարհ

Արթուր Աբրահամը պատրաստ է մենամարտել Ֆյոդոր Չուդինովի հետ

WBO-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի մինչև 76,2 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված է WBA-ի վարկածով «գերչեմպիոնի» կոչման նախկին տիրակալ Ֆյոդոր Չուդինովի հետ մենամարտով: Ռուս բռնցքամարտիկը կորցրել է կոչումը՝ մրցավարների որոշմամբ զիջելով գերմանացի Ֆելիքս Շտուրմին, ինչն առաջացրել է Չուդինովի բողոքը: Վերջինիս մարզիչը բողոքարկել է մրցավարների որոշումը:

«Չուդինովը լավ մրցակից է, և մենք հիմա էլ քննարկում ենք նրա հետ մենամարտելու հնարավորության հարցը»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Ավելացնենք, որ 35-ամյա հայ բռնցքամարտիկի առաջիկա մրցակիցը մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսն է:
 

Placeholder
Արթուր Աբրահամը պատրաստ է մենամարտել Ֆյոդոր Չուդինովի հետ