Հայաստանն ավտոփոխադրումների միջոցով կապող օղակ լինելու պոտենցիալ ունի. Գագիկ Աղաջանյան
Տնտեսություն
13:50 26/02/2016
Հայաստան

Հայաստանն ավտոփոխադրումների միջոցով կապող օղակ լինելու պոտենցիալ ունի. Գագիկ Աղաջանյան

«Այսօր մեզ համար ստեղծվել է մի իրավիճակ, որը ունիկալ է վերջին 25 տարվա ընթացքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն՝ անդրադառնալով տարածաշրջանային, տնտեսական իրադարձություններին:

«Իրականում տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Կիսաշրջափակման մեջ գտնվող երկիր ենք և ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարող ենք օգտվել առիթից, որը մեզ Իրանն է ընձեռում»,-նշեց նա:

Ըստ Գ.Աղաջանյանի՝ Հայաստանն ունի կապող օղակ լինելու պոտենցիալ, սակայն ավտոփոխադրումներով. «Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը քաղաքական պրոյեկտ է, եթե դա հաջողվի կառուցել, կարող է դառնալ տարանցիկ միայն Վրաստանի հետ: Իսկ ավտոփոխադրումների շուկան բավականին լիբերալ է Հայաստանում,  որն էլ մեզ հնարավորություն է տալիս Հայաստանը դարձնել կապող օղակ»:

«Ապավեն» ընկերության գործադիր տնօրենի խոսքով, սակայն, պետք են մաքսային օրենսդրությունում փոփոխություններ՝ տարանցիկ փոխադրումների հետ կապված. «Տարանցիկ փոխադրումների ժամանակ հարկերը, տուրքերը պետք է փոփոխության ենթարկվեն, որոնք մեզ մոտ չափազանց բարձր են»:

Placeholder
Հայաստանն ավտոփոխադրումների միջոցով կապող օղակ լինելու պոտենցիալ ունի. Գագիկ Աղաջանյան