Էնիո Մորիկոնեն աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում
Մշակույթ
09:44 27/02/2016
Աշխարհ

Էնիո Մորիկոնեն աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում

Լոս Անջելեսում հոլիվուդյան  Փառքի ծառուղում  տեղի է ունեցել իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի անվանական աստղի տեղադրման արարողությունը: Այս մասին գրումէ  Գազետա.ռու կայքը:

«Ես երբեք չէի սպասում, որ կստանամ այն»,- հանդիսավոր արարողության ժամանակ ասել է նա:

Իտալացի կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր Էնիո Մորիկոնեն հայտնի է հիմնականում կինոյի և հեռուսատեսության համար գրված երաժշտությամբ։ Երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարի և հեռուստասերիալների համար: 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի մեջ նշանավոր ավանդի համար։ 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։ Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից հայտնի է «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Անձեռնմխելիները»,  «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ծովահրեշ» հեռուստասերիալը

Placeholder
Էնիո Մորիկոնեն աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղում