Յոկո Օնոն տեղափոխվել է հիվանդանոց
Մշակույթ
09:23 27/02/2016

Յոկո Օնոն տեղափոխվել է հիվանդանոց

Նկարչուհի և հասարակական ակտիվիստ Յոկո Օնոն, որը հայտնի բիթլ Ջոն Լենոնի այրին է, տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, նա ինսուլտ է ստացել, փոխանցում է CBS News-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ 83-ամյա Յոկո Օնոյին Դակոտայի իր տնից, որտեղ սպանվել էր Ջոն Լենոնը, տեղափոխել են հիվանդանոց: Օնոն տեղափոխման պահին անգիտակից վիճակում է եղել:

 

Placeholder
Յոկո Օնոն տեղափոխվել է հիվանդանոց