Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Համասյան. Այս տարածքը, բնությունը ստիպեց, որ հենց այս ծրագրով հանդես գամ գյումրեցիներին օգնելու համար
Մեկ ժամ շարունակ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը գյումրեցիներին կտրեց առօրյա հոգերից և գեղագիտական մեծ հաճույք պատճառեց իր անզուգական կատարումներով:
«Համերգին կատարեցի և հին, և նոր ստեղծագործություններ: Սկզբում ցանկանում էի միայն նոր ստեղծագործություններ կատարել կապված այն գաղափարի հետ, որ մեր նպատակն է նոր բնակարաններ գնել վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Բայց այս տարածքը, բնությունը ստիպեց, որ հենց այս ծրագրով հանդես գամ»,- բարեգործական համերգից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տ.Համասյանը:
Հիշեցնենք, որ Տ.Համասյանը Գյումրիում հանդես եկավ բարեգործական համերգով՝ ի աջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների: Երկրաշարժից 28 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում: Այդ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել: Մինչև մարտի 15-ը 190 հազար դոլար հավաքելու դեպքում 13 ընտանիք բնակարանատեր կդառնա:
Նշենք, որ Տիգրան Համասյանը պարգևատրվեց Գյումրու քաղաքապետի ոսկե մեդալով՝ ջազային և հայ հոգևոր երաժշտության զարգացման բնագավառներում ունեցած զգալի ներդրումի, մարդասիրական, բարեգործական ակտիվ գործունեության համար: