Լեոնարդո Դի Կապրիոն ստացել է երկար սպասած «Օսկար» մրցանակը
Մշակույթ
09:34 29/02/2016
Աշխարհ

Լեոնարդո Դի Կապրիոն ստացել է երկար սպասած «Օսկար» մրցանակը

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Փրկվածը» ֆիլմում մարմնավորած գլխավոր դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Դերասանի կարիերայի ընթացքում սա նրա առաջին հաղթանակն է: Տարբեր տարիներին առաջադրվել էր «Լավագույն դերասան» անվանակարգում, սակայն չէր ստացել արձանիկ: 

Ստանալով մրցանակը՝ դերասանը շնորհակալություն է հայտնել «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչ Ամերիկյան կինոակադեմիային և իր գործընկերներին: Նրա գնահատմամբ, «Փրկվածը» ֆիլմը «յուրահատուկ կոլեկտիվի աշխատանքի արդյունք է»:

Ավարտելով խոսքը նա հիշեցրել է, որ կլիմայական փոփոխություններն իրական են:

«Սա իրական վտանգ է, որը սպառնում է աշխարհին և բոլորին»,- ասել է նա:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել  Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում մարմնավորած դերի համար:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրո Ինյարիտուն՝ «Փրկվածը» ֆիլմի համար:

Placeholder
Լեոնարդո Դի Կապրիոն ստացել է երկար սպասած «Օսկար» մրցանակը