Լևոն Արոնյանը 7-րդն է
Սպորտ
14:07 01/03/2016
Հայաստան

Լևոն Արոնյանը 7-րդն է

ՖԻԴԵ-ն  հրապարակել է վարկանշային աղյուսակները մարտի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2786) 7-րդ հորիզոնականում է: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:

Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2702), Վլադիմիր Հակոբյանը (2656), Հրանտ Մելքումյանը (2653) և Սերգեյ Մովսիսյանը (2653):

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում չինուհի Հոու Յիֆանն է (2667): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2445) 44-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434)՝ 49-րդը:

Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
 

Placeholder
Լևոն Արոնյանը 7-րդն է