Երբ Մարտի մեկը նոր էր
Հասարակություն
12:07 01/03/2016
Հայաստան

Երբ Մարտի մեկը նոր էր

Երբ մարտի մեկը նոր էր,  իշխանությունները  բաժանում էին՝ մեր զոհեր, իրենց զոհեր: Բոլորը համարյա բաժանում էին՝ մերոնցը, իրենցը:

Հարազատների մասին չեմ ասում:

Ովքեր մեջտեղում էին ու ոչ անտարբեր, նրանց համար երևի ավելի դժվար էր՝ և նրանց տված զոհերն էին շատ, և կողմերի մեղադրանքը կար մի՝ իրենց կողմում չլինելու, և անելանելիություն էր...:

Չգիտեմ՝ հնացում եղավ, թե՞ խելք հավաքեցին, թե դիվանագիտություն էր, երբ սկսեցին գումարել մարտի մեկի զոհերին:

Բայց երբ կարողացան գումարել, ամոթը եկավ, երևի շատերը հասկացան, հույս ունեմ հասկացան, որ այլևս Մարտի մեկը միշտ նոր է մնալու:

Անահիտ Ոսկանյան
 

 


 

 

 

Placeholder