ԵՄ-ն շատ խնդիրներ ունի. Ա.Իսկանդարյան
Քաղաքական
13:18 01/03/2016
Հայաստան

ԵՄ-ն շատ խնդիրներ ունի. Ա.Իսկանդարյան

«Եվրամիությունն այսօր բավականին ճգնաժամային վիճակում է: Խնդիրները շատ են, այդ թվում նաև հարևանների հետ փոխհարաբերությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա, ԵՄ-ն Արևելյան գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրին պետք է տարբեր կերպ մոտենա, տարբեր կերպ աշխատի նրանց հետ՝ հասկանալու՝ ինչպե՞ս, ի՞նչ անել:

«Երկրները տարբեր են, ամեն մեկն ունի իր խնդիրները»,- նշեց Իսկանդարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, հենց սրանով է պայմանավորված Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինի‬ի այցը Հայաստան:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪Մոգերինի‬ն կայցելի Հայաստան: Նրան կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ‪‎ Սարգսյանը: Այսօր կկայանա նաև Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Ա. Իսկանդարյանի խոսքով, այս տարածաշրջանը բավականին հետաքրքրիր ժամանակաշրջան է ապրում. «Եվրամիությունը շարունակում է աշխատել Կովկասում, Ֆեդերիկա ‪Մոգերինի‬ի այցը Հայաստան հնարավորություն է ստեղծելու շարունակել աշխատանքը»:

Placeholder
ԵՄ-ն շատ խնդիրներ ունի. Ա.Իսկանդարյան