Իշխան Զաքարյանին «վտարում են», Արմեն Գևորգյանին՝  վերադարձնում. «Հայկական ժամանակ»
Օրվա մամուլ
09:27 02/03/2016
Հայաստան

Իշխան Զաքարյանին «վտարում են», Արմեն Գևորգյանին՝ վերադարձնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ ամենավերին օղակներում քննարկվում է  Վերահսկիչ պալատի նախագահ  Իշխան Զաքարյանին  Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։

«Նույն շրջանակներում քննարկվում է  Իշխան Զաքարյանի փոխարեն  այդ պաշտոնում  ՀՀ փոխվարչեպետ, միջազգային  տնտեսական ինտեգրման  և բարեփոխումների  նախարար Վաչե Գաբրիելյանին  նշանակելու հարցը: Իշխանական շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն,  Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին  փոխվարչապետ Արմեն Գևորգյանը.  Քննարկվում է Վաչե Գաբրիելյանին  ՎՊ տեղափոխելուց հետո  միջազգային տնտեսական ինտեգրման  և բարեփոխումների նախարար պաշտոնում  Արմեն Գևորգյանին նշանակելու հարցը»,-գրել է թերթը՝ հիշեցնելով, որ Ա. Գևորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելի հրաժարական տվեց և աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի  ընկերությունում,  որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ և մեկնեց ԱՄՆ՝ սովորելու։

Placeholder
Իշխան Զաքարյանին «վտարում են», Արմեն Գևորգյանին՝ վերադարձնում. «Հայկական ժամանակ»