Երկու ուղղափառ պետությունների միջև քաղաքական գործընթաց չկա. Վասո Կապանաձե
Քաղաքական
18:59 01/03/2016

Երկու ուղղափառ պետությունների միջև քաղաքական գործընթաց չկա. Վասո Կապանաձե

Վրաց վերլուծաբան,  «Ռեզոնանսի» թերթի մեկնաբան Վասո Կապանաձեն անդրադարձել է աբխազական երկաթուղու վերաբացմանը:  «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման նա այն կապել է ռուս-վրացական հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծման հետ։

«Առանց քաղաքական խնդիրների լուծման ռուս-վրացական տնտեսական կապերը դժվար թե վերականգնվեն: Երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցը դրա ամենավառ օրինակներից մեկն է: Այնուհանդերձ, եթե քաղաքական երկխոսության գործընթացում նշանակալի հաջողություններ գրանցվեն, ապա բացառված չէ, որ այդ գորընթացները ընթանան զուգահեռ: Ինչպես հայտնի է` այս պահին երկու ուղղափառ պետությունների միջև քաղաքական գործընթաց չկա»,- նշել է Վասո Կապանաձեն: 

Placeholder
Երկու ուղղափառ պետությունների միջև քաղաքական գործընթաց չկա. Վասո Կապանաձե