ՀՀԿ-ական պատգամավոր. Արևմուտքը գործում է երկակի ստանդարտներով
Քաղաքական
14:18 02/03/2016
Տարածաշրջան

ՀՀԿ-ական պատգամավոր. Արևմուտքը գործում է երկակի ստանդարտներով

Հանրապետական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արևմուտքը գործում  է երկակի ստանդարտներով: Նա որպես օրինակ մատնանշեց Սիրիան, որտեղ օրեր առաջ հաստատված հրադադարի ռեժիմը խախտվում է թուրքական կողմից:

«Կարծես թե որևէ մեկն ուշադիր չէ ու պահանջ չի ներկայացնում միջազգային հանրությանը, որովհետև այս դեպքում Արևմուտքը գործում է երկակի ստանդարտներով»,-ասաց հանրապետական գործիչը:

Նրա խոսքով, Ռուսաստանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը, իսկ Թուրքիայի նման վարքը հղի է նոր մարտահրավերներով:

Մինասյանի այլ մտահոգությունները՝ տեսանյութում:

Placeholder
ՀՀԿ-ական պատգամավոր. Արևմուտքը գործում է երկակի ստանդարտներով