Իրանը նավթի պաշարների ծավալով առաջ է անցել Իրաքից
Տնտեսություն
13:20 02/03/2016
Տարածաշրջան

Իրանը նավթի պաշարների ծավալով առաջ է անցել Իրաքից

«Իրանի նավթի պաշարները 3.5 միլիարդ բարելով ավելացել են»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրը, հղում անելով «Բրիթիշ Փետրոլիում» կազմակերպության հրապարակած զեկույցին, նշում է, որ 2014թ. վերջին հում նավթի Իրանի պաշարները կազմել են 157 միլիարդ 800 միլիոն բարել:

Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ռոքն էդ Դին Ջավադին «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում, հաստատելով, որ հում նավթի պաշարներն աճել են, հավելել է, որ վերջին տարիներին գազի և նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել:

«ՕՊԵԿ-ի տվյալներով ներկա դրությամբ Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները կազմում են 267 միլիարդ բարել, որն ՕՊԵԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը: Վերջին տվյալների համաձայն՝ Իրանը նավթի իր պաշարներով առաջ է անցել Իրաքից՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Համապատասխանաբար` 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են Քուվեյթն ու Արաբական Միացյալ Էմիրությունները»,-նշված է իրանական աղբյուրում:

Placeholder
Իրանը նավթի պաշարների ծավալով առաջ է անցել Իրաքից