Նորանշանակ նախարարի անկեղծությունը. «Այս պահի դրությամբ բիզնես չունեմ». ՉԻ
Օրվա մամուլ
09:40 02/03/2016
Հայաստան

Նորանշանակ նախարարի անկեղծությունը. «Այս պահի դրությամբ բիզնես չունեմ». ՉԻ

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ  նախարար Լևոն Յոլյանը  հայտարարել է,  թե «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի»:

Մեկնաբանելով նախարարի հայտարարությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ը գրել է.

««Այս պահին դրությամբ» արտահայտությունը, համաձայնվեք սպանիչ է:  Այսինքն՝ հիմա բիզնես չունի, բայց մեկ էլ տեսար՝ երեկոյան կողմ ունեցավ:  Կամ՝ հաջորդ չորեքշաբթի:

«Պրակտիկորեն» բառը նույնպես շատ հետաքրքիր է: Մարդը գուցեև տեսականորեն ինչ-որ բիզնես ունի, բայց պրակտիկորեն՝ չունի:  Եվ այս դեպքում  նի միանգամայն  իրավացի է:  Վերջին հաշվով՝ դեռ լավ չի ուսումնասիրել  էներգետիկայի ու բնական պաշարների  ոլորտը, դեռ չի ծանոթացել ֆինանսական հոսքերին ու «առկա պոտենցիալին», ի՞նչ իմանա՝ բիզնես ունի՞, թե ոչ:  Եթե պարզվի, որ ոլորտում լուրջ փողեր են շրջանառվում՝ կստացվի, որ «պրակտիկորեն» լավ էլ բիզնես ունի:

Մի խոսքով՝ ինչպես խորհրդային տարիներին «ռայկոմի քարտուղարներից» մեկն էր ասել հեռուստահարցազրույցում, «ունեմ մեկ կին, ավելի քան երեք երեխա»»:

Placeholder
Նորանշանակ նախարարի անկեղծությունը. «Այս պահի դրությամբ բիզնես չունեմ». ՉԻ