Սինճարի հայկական եկեղեցին հիմնահատակ քանդվել է
Մշակույթ
10:35 02/03/2016
Հայաստան

Սինճարի հայկական եկեղեցին հիմնահատակ քանդվել է

Իրաքի Սինճար քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնահատակ քանդված է: Այս մասին գրում է «Արևելք»-ը:

Վերջերս եկեղեցու մոտ հայտնաբերվել են տասնյակ մարդկանց կմախքներ: Կարծում են, որ այդ շրջանում ապրող եզդիների աճյուններն են: Այդ տարածք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  մուտք գործելուց առաջ հայ բնակչությունը հեռացել է:

Երկրի հյուսիսում գտնվող Սինճար քաղաքը համարվում է Իրաքի եզդի համայնքի գլխավոր կենտրոնատեղին: Սինճարի հայ կաթողիկե համայնքին պատանող եկեղեցու պատմության մասին տեղեկությունները շատ քիչ են:

Placeholder
Սինճարի հայկական եկեղեցին հիմնահատակ քանդվել է