Հանրության քննարկմանը կդրվի Վենետիկի հանձնաժողով չուղարկված ԸՕ նախագծի տարբերակը
Քաղաքական
17:20 02/03/2016

Հանրության քննարկմանը կդրվի Վենետիկի հանձնաժողով չուղարկված ԸՕ նախագծի տարբերակը

Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբը Վենետիկի հանձնաժողով ուղարկել է օրինագծի նախնական տարբերակը՝ ժամանակի սղության պատճառով, նկատի ունենալով հանրային քննարկումների համար հնարավորինս ամփոփ տարբերակ ներկայացնելու անհրաժեշտությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից՝ մեր խնդրանքով մեկնաբանելով այն հայտարարությունները, թե նոր ԸՕ նախագիծը պետք էր քննարկել Հայաստանում և հետո միայն ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

Նոր Ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որը շուտով կհրապարակվի և շրջանառության մեջ կդրվի կառավարության կողմից, ըստ աղբյուրի, իր մեջ ներառում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները:

«Օրինագիծը լրամշակված է և որոշակի տարբերություններ առկա են Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախնական տարբերակի համեմտությամբ և այդ տեսքով այն կդրվի հանրային քննարկման», -հավելեցին կառավարության լրատվական ծառայությունից:
 

Placeholder
Հանրության քննարկմանը կդրվի Վենետիկի հանձնաժողով չուղարկված ԸՕ նախագծի տարբերակը