Գոռ Վարդանյանը կգնա դատարան
Իրավունք
18:00 02/03/2016

Գոռ Վարդանյանը կգնա դատարան

Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը վատառողջ է և այդ պատճառով չի ներկայացել իր գործով մարտի 1-ին Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդանյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանը:

Հաջորդ նիստը կշարունակվի մարտի 10-ին:

«Երկուսս էլ վատառողջ ենք եղել, այդ պատճառով ոչ մեկս չենք ներկայացել դատարան, միգուցե դատարանը ուշ է տեղեկացվել: Բայց մարտի 10-ին Գոռ Վարդանյանը և ես ներկա կլինենք դատական նիստում», -հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականի փետրվարին Վարդանյանի ֆեդերացիայում մեծ քանակի զենք-զինամթերք էր հայտնաբերվել: Մանսավորապես, մասնագետները հայտնաբերել էին Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ: Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել էին 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ: Խուզարկությունը կատարվել էր քրեական հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում:

Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերքը պահելը:

Գոռ Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հայտարարում է, թե զենք-զինամթերքը օգտագործել է ֆիլմում նկարահանվելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
 

Placeholder
Գոռ Վարդանյանը կգնա դատարան