Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը մոտ մեկ ամիս առաջ եղել է Սերժ Սարգսյանի մոտ: Դանիելյանը ցանկացել է Սարգսյանի «դաբրոն» ստանալ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու և «հաղթելու» համար: Ինչպես փոխանցում են «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները, իր ակնկալածը գործող քաղաքապետը չի ստացել: Սերժ Սարգսյանի պատասխանը եղել է հետևյալը. «Եթե կարող ես ընտրվիր»:
«Դանիելյանի մերձավորներից ստացված տեղեկությունների համաձայն, նա այժմ բավական լարված է և փորձում է մոբիլիզացնել իր շրջապատին: Տեղեկություններ կան, որ Դանիելյանը նաև նախընտրական շտաբ է ձևավորում, իսկ շտաբի պետը հնարավոր է, որ լինի Կոտայքի փոխմարզպետարանից մեկը»,-գրել է թերթը՝ հիշեցնելով, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է նաև Սասուն Միքաելյանը, ում շտաբի պետը լինելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: