Քննարկվում է մի քանի դեսպանների փոփոխության հարցը. ՀԺ
Օրվա մամուլ
09:40 03/03/2016
Հայաստան

Քննարկվում է մի քանի դեսպանների փոփոխության հարցը. ՀԺ

Իշխանության վերին օղակներում  շարունակվում են կադրային փոփոխությունների շուրջ  քննարկումները: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, կադրային տեղաշարժի հետևանքով  այս պահին  քննարկվում է  նաև մի քանի դեսպանների փոփոխության հարցը:

Թերթը երեկ գրել էր, որ նախատեսվում է  վերահսկիչ  պալատի նախագահ Իշխան Զաքարյանին  նշանակել  Քուվեյթում  ՀՀ դեսպան:

«Ըստ մեր տեղեկությունների, Քուվեյթում  ՀՀ արտակարգ  և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն էլ կնշանակվի  Հունաստանում  ՀՀ դեսպան:  Այս պահին Հունաստանում  ՀՀ դեսպանը Գագիկ Ղալաչյանն է  ու դեռ հստակ չէ՝ վերոնշյալ կոմբինացիան  իրականացնելու դեպքում  որտեղ կհայտնվի  Ղալաչյանը:  Ի դեպ,  մեզ հայտնի դարձավ, որ վերին օղակներում  զուգահեռաբար  քննարկվում է նաև  ՀՀ միջազգային  տնտեսական  ինտեգրման  և բարեփոխումների  նախարար  Վաչե Գաբրիելյանին  ԿԲ «գործուղելու»  տարբերակը:  Այդուամենայնիվ, առավել իրատեսական է համարվում  ՎՊ-ում Իշխան Զաքարյանին  Վաչե Գաբրիելյանով  փոխարինելու տարբերակը: Միջազգային տնտեսական ինտեգրման  կամ ինտեգրման  և բարեփոխումների  նախարարի  պաշտոնում Գաբրիելյանի  փոխարեն, ինչպես գրել էինք քնարկվում է  Գևորգյանին նշանակելու տարբերակը»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Placeholder
Քննարկվում է մի քանի դեսպանների փոփոխության հարցը. ՀԺ