Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔԱԳՎ. «Արմենիա» ավիաընկերությունն այս պահին փաստաթղթային հարցերով է զբաղված
Կառավարության առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում «Արմենիա» ավիաընկերության հայաստանյան ավիաշուկա մուտք գործելու ժամկետներին ու իրականցվելիք թռիչքների ուղղություններին ծանոթանում են մամուլի հրապարակումներից:
Վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Panorama.am-ին ասաց, որ հստակ տեղեկություններ չունեն, թե ավիափոխադրողը երբ է սկսելու թռիչքներ իրականացնել:
«Այս պահին ընկերությունը զբաղված է փաստաթղթերի կարգավորմամբ: Եթե ամեն ինչ բարեհաջող անցավ, այս ամսվա վերջին կավարտեն, իսկ պլանավորած ժամանակին՝ ապրիլի սկզբին կսկսեն թռիչքները»,-ասաց Գրձելյանը:
«Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում «Արմենիա» ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ նոր ընկերությունը Երևանից չվերթներ կիրականացնի Եվրոպայի, ԱՊՀ, Ասիայի երկրներ 49 դոլարով:
Ըստ աղբյուրի, ազգային նոր ավիափոխադրողը հայաստանյան շուկայում կհայտնվի ապրիլին: Ընկերության անձնակազամը բաղկացած կլինի 350 մարդուց, որոնց թվում կընդգրկվեն վրացական «Airzena» ընկերության աշխատակիցներ, իսկ մյուս աշխատակիցների ընտրությունը կկատարվի տեղական կադրերից: Նշվում է, որ չվերթների իրականացման ժամանակ կօգտագործվեն «Airzena» ընկերությունում շահագործվող օդանավեր: