Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հենրիխ Մխիթարյանի շապիկի վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի Գյումրիի անօթևաններին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մինչև մարտի 15-ը աշխարհը գումար է հավաքում՝ Գյումրիի անօթևաններին բնակարաններով ապահովվելու համար: Այս նպատակով փետրվարի 27-ին Գյումրիի տնակային թաղամասերից մեկում համերգով հանդես եկավ հայտնի ջազմեն Տիգրան Համասյանը, որի ընթացքում ճանաչված անձանց կողմից եղան հանգանակություններ: Գյումրեցի երիտասարդներն էլ փողոցներում դրամահավաք կազմակերպեցին, այժմ էլ իրականացնում են «Բարեգործական աճուրդ» ծրագիրը՝ նպատակ ունենալով այս ճանապարհով ևս գումար հայթայթել»:
Թերթը տեղեկացել է, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ տիկին Մարինան, փոխանցել է որդու ստորագրությամբ նրա մարզաշապիկը՝ հույս հայտնելով, որ երկրպագուներից մեկը հարմար գնով այն կգնի: