ՄՀՀ-ն համալրվում է ձայնային նոր սարքավորումներով
Մշակույթ
12:28 03/03/2016
Հայաստան

ՄՀՀ-ն համալրվում է ձայնային նոր սարքավորումներով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվելու է ձայնային նոր սարքավորումներով: Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ մշակույթի նախարար հասմիկ Պողոսյանը, սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում և հանդիսանում են Հայաստանի սեփականությունը:

«Որոշման ընդունմամբ կազմակերպությունը կհամալրվի որակյալ ձայնային սարքավորումներով, ինչն էլ իր հերթին կնպաստի լիարժեք և արդյունավետ համերգային գործունեություն իրականացնելուն»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Placeholder
ՄՀՀ-ն համալրվում է ձայնային նոր սարքավորումներով