Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում այսօր առավոտյան 77 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Նատալյա Կրաչկովսկայան։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում էր: Փետրվարի 28-ին հիոսպիտալացվել էր սրտի նոպայի պատճառով:
Նատալյա Կրաչկովսկայան ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 24-ին: Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում: Դերասանուհին խաղացել է, որպես կանոն, երկրորդական, բայց հիշարժան և կարևոր դերեր:
Նրա մասնակցությամբ հայտնի ֆլմերից են՝ «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Դարձեք իմ ամուսինը» և այլն: