Հայաստանի սահմանին գտնված դիակի մոտից քարտեզներ և հայերեն գրություններ են հայտնաբերվել
Հասարակություն
11:20 03/03/2016
Տարածաշրջան

Հայաստանի սահմանին գտնված դիակի մոտից քարտեզներ և հայերեն գրություններ են հայտնաբերվել

Թուրքիայի Կարսի նահանգի սահմանային Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի Ալեմ գյուղի մերձակայքում անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  դիակը հայտնաբերած գյուղացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր ժամանած ժանդարմերիայի ստորաբաժանումներին չի հաջողվել պարզել անձի ինքնությունը, քանի որ վայրի կենդանիները հոշոտել են տղամարդու դեմքը:

Աղբյուրը նշում է, որ մահացած տղամարդու մոտից հայտնաբերվել են Անկարայի ու Ստամբուլի քարտեզները, ինչպես նաև հայերեն և ղազախերեն գրություններ:

Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են: 

 

Placeholder