Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես կողմնակից եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի ազգայնացմանը, բայց մեծ հույսեր չեմ կապում պետության հետ: «Կինոյի մասին» օրենք պետք է ընդունվի, որը երևի նպաստի այս հարցի լուծմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը՝ պատասխանելով «Հայֆիլմ» կինոստուդիայի մասին հարցին:
Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսի 31-ին կառավարության ընդունած որոշմամբ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, կվերադարձվի ՀՀ կառավարությանը:
Նա նշեց, որ թեև սեփականատերը խոստացել էր թվայնացել, վերականգնել ֆիլմերը, սակայն էությամբ սև ու սպիտակ ֆիլմերը դարձրին գունավոր, երանգները փչացրեցին:
«Ես ինձ էլ եմ մեղավոր համարում, որ ակտիվ չպայքարեցինք սեփականաշնորհման դեմ: Հայկական կինոն չէր կարելի սեփականաշնորհել»,- ասաց Ս. Հասմիկյանը: