Եվգենի Պլյուշենկոն Երևանում է
Մշակույթ
18:15 04/03/2016
Հայաստան

Եվգենի Պլյուշենկոն Երևանում է

«Մարզահամերգային համալիրում վաղը կայանալիք սառցե շոուն նվեր է հայ կանանց»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն:

Նրա խոսքով, Երևանում երկու շոու է ունեցել, երկուսն էլ լավ ընդունելության է արժանացել. «Այս անգամ ևս կներկայացնենք բարձրակարգ շոու»:

«Սառույցի թագավորները» նախագծի հեղինակ, պրոդյուսեր Արի Զաքարյանն էլ խոստացավ, որ շատ անակնկալներ են լինելու,  երեկոն հոյակապ է լինելու: «Սառույցի թագավորները» շոուն կտևի երկուսուկես ժամից ավելի:

Բանախոսները նշեցին, որ  սառցե շոուին  կմասնակցի նաև երգիչ Դիմա Բիլանը, Օլիմպիական չեմպիոններ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ:

Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը:

Placeholder
Եվգենի Պլյուշենկոն Երևանում է